Միլանում հայ աշակերտները բրոնզե մեդալների են արժանացել
Կրթություն, գիտություն
10:38 28/09/2012

Միլանում հայ աշակերտները բրոնզե մեդալների են արժանացել

Մեր աշակերտների օլիմպիական հաջողությունները շարունակվում են: Սեպտեմբերի 23-ից Իտալիայի Միլան քաղաքում մեկնարկել է Ինֆորմատիկայի միջազգային 24-րդ օլիմպիադան, որին մասնակցել են 81 երկրի 304 աշակերտ:

ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հայաստանցի աշակերտներն արժանացել են երկու բրոնզե մեդալի: Բրոնզե մեդալների են արժանացել Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի սան Տիգրան Մամիկոնյանը և Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի սան Հրայր Հարությունյանը:

Այսպիսով, 2012թվականին Հայաստանի հավաքականը միջազգային օլիմպիադաներում արդեն նվաճել են 12 մեդալ` 1 արծաթ և 11 բրոնզ:  Աստղագիտության միջազգային օլիմպիադան դեռ առջևում է:

Placeholder
Միլանում հայ աշակերտները բրոնզե մեդալների են արժանացել