Մոուրինյոն տարաձայնություններ ունի Զիդանի հետ
Աշխարհում
14:33 28/09/2012

Մոուրինյոն տարաձայնություններ ունի Զիդանի հետ

Զինեդին Զիդանը, ով Մադրիդի «Ռեալում» զբաղեցնում է ֆուտբոլային տնօրենի պաշտոնը, իսպանական մամուլի տեղեկություններով` տարաձայնություններ ունի թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ:

Ինչպես նշում է «Marca»-ն, Զիդանը պատրաստվում է առանձնանալ առաջին թիմից և կենտրոնանալ երիտասարդ ֆուտբոլիստների հետ աշխատանքի վրա կամ էլ մարզչական կարիերա սկսել Ֆրանսիայում:

Իր հերթին` Մոուրինյոն մեղադրում է Զիդանին, որ նա իրեն հեռու է պահում «Ռեալից»:

«Զիդանն ասում է, որ իրեն ոչ մի հանձնարարություն չեն տալիս, բայց չէ՞ որ նա ինքն էլ ոչինչ չի նախաձեռնում»,- ասել է Ժոզեն:

Կարծիք կա, որ Մոոուրինյոն փնտրում է մեկին, ով կիրականացնի այնպիսի աշխատանք, ինչպիսին Լուիշ Ֆիգուն է կատարում «Ինտերում». ճամփորդում է թիմի հետ միասին և անհրաժեշտ պահին աջակցում է ֆուտբոլիստներին:

Իսկ Զիդանը շուտով կարող է հեռանալ «Ռեալից»: Ֆրանսիացին, ի դեպ, նույնիսկ չի հայտնվել ֆուտբոլիստների և ակումբի անձնակազմի 2012-2013 թթ. պաշտոնական լուսանկարում:

Placeholder
Մոուրինյոն տարաձայնություններ ունի Զիդանի հետ