Արցախը օգնում է սիրիահայերին
Տարածաշրջան
17:26 29/09/2012

Արցախը օգնում է սիրիահայերին

ԼՂՀ կառավարությունը այսօր օգնության առաջին խմբաքանակն է առաքել Սիրիայի հայ համայնքին:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Ստեփանակերտի «Արցախֆրութ» ձեռնարկությունից մեծաքանակ ձավարեղենի, ձեթի, պահածոների և այլ պարենամթերքի բարձումը ավտոբեռնատարներ կատարել են Արցախի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները և «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի» աշխատակիցները:

Օգնությունը կհասցվի Երևան, ապա օդային ճանապարհով կփոխադրվի Սիրիա:

ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի փոխանցմամբ` նախաձեռնությունն իրականացվում է «Օգնիր եղբորդ» համահայկական ակցիայի շրջանակներում և այն կլինի շարունակական: Սիրիահայերին կուղարկվեն բացառապես արցախյան արտադրության որակյալ ապրանքներ:
 

Placeholder
Արցախը օգնում է սիրիահայերին