Ժյուրին ու հեռուստադիտողը վաղն ընտրելու են «Մանկական Եվրատեսիլի» հայաստանյան մասնակցին
Մշակույթ
11:49 29/09/2012

Ժյուրին ու հեռուստադիտողը վաղն ընտրելու են «Մանկական Եվրատեսիլի» հայաստանյան մասնակցին

Վաղը պարզ կդառնա, թե ով է ներկայացնելու Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ-2012»-ում:
Հիշեցնենք, որ նախընտարական փուլ են անցել 17 մասնակից: Նրանք վաղը ելույթ են ունենալու հետևյալ հերթականությամբ.

1. Ֆլորա Մխիթարյան, «Օրը»
2. «Խենթություն» խումբ, «Լինում է, չի լինում»
3. Տաթև Ենգիբարյան, «Իմ Ռոքը»
4. Նինելա Մխիթարյան, «Իմ աշխարհը»
5.Կարեն Օհանյան, «Love»
6.Մարինե Աբրահամյան, «Stop»
7.Միլլի Միսկարյան, «Սերը տարիք չի հարցնում»
8.«Զանգակ» ստուդիա,Tik-Tak»
9.Լուսինե Ղազարյան, «Երազանքի թևով»
10. Լիդուշիկ, «Շնորհավոր»
11.Վահագն Գրիգորյան, «Home Sweet home»
12.Գայանե Ղազարյան, «Come»
13.«Style» խումբ, «Knock, Knock
14.Սոնա Դունոյան, «Տարբեր ենք»
15.Մանե Առաքելյան, «Երգավազք»
16. «Compass» համույթ, «Sweetie baby
17-Անգելինա Գասպարյան, «My name is Angel»

Մրցույթի հայաստանյան եզրափակիչ փուլը ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Հանրային հեռուստաընկերության եթերում: Հեռուստադիտողի և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկությամբ` 50/50% հարաբերակցությամբ, կընտրվի հայստանյան մասնակիցը: Քվեարկությունը սկսվելու է, երբ տրվի առաջին իսկ ներկայացվող երգի առաջին նոտան, կավարտվի վերջին երգի ավարտից 15 րոպե անց:

Այս տարի «Մանկական Եվրատեսիլ» միջազգային մրցույթն անցկացվելու է դեկտեմբերի 1-ին Ամստերդամում: «Մանկական Եվրատեսիլին» մասնակցելու է 12 պետություն՝ Հայաստան, Բելառուս, Բելգիա, Վրաստան, Մոլդովա, Նիդեռլանդներ, Ռուսաստան, Շվեդիա, Ուկրաինա, Իսրայել, Ալբանիան ու Ադրբեջանը: Նշենք, որ վերջին երեք պետությունն առաջին անգամ են մասնակցում մրցույթին: Մրցույթն անցկացվելու է «Կոտրիր սառույցը» կարգախոսով:

Հիշեցնենք, որ Հայաստանը «Մանկական Եվրատեսիլին» առաջին անգամ մասնակցել է 2007 թվականին. «Արևիկ» մանկական խումբը իր «Երազանք» երգով, որի արդյունքում երկրորդ տեղը գրավեց 1 միավորի տարբերությամբ: 2008-ին Հայաստանը ներկայացրեց Մոնիկա Մանուչարովան, ով զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը: 2009-ին «Մանկական Եվրատեսիլին» մասնակցել է Լուարա Հայապետյանը՝ զբաղեցնելով 2-դ հորիզոնականը: 2010-ին ծնունդով արցախցի 12-ամյա Վլադիմիր Արզումանյանը իր «Մամա» երգով կարողացավ Հայաստանին հաղթանակ բերել: 2011-ին մրցույթն անցկացվեց Հայաստանում և մեր երկիրը այս անգամ ներկայացրեց Դալիթան:

Placeholder
Ժյուրին ու հեռուստադիտողը վաղն ընտրելու են «Մանկական Եվրատեսիլի» հայաստանյան մասնակցին