Պարաօլիմպիկ խաղերի անցկացում` սահմանափակ կարողություններով երեխաների համար. ԿԳՆ-ն է ծրագրում
Սպորտ
15:43 29/09/2012

Պարաօլիմպիկ խաղերի անցկացում` սահմանափակ կարողություններով երեխաների համար. ԿԳՆ-ն է ծրագրում

Արդեն 11-րդ անգամ է , ինչ Հայաստանի տարբեր մարզերից և Լեռնային Ղարաբաղից դպրոցականները տարբեր մարզաձևերում մրցում են ՀՀ Ազգային Ժողովի գավաթի համար:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը կարևորեց այս միջոցառումը նաև դաստիարակչական տեսանկյունից. «Առողջ մարմնում առողջ ոգի բանաձևը դեռ ոչ մեկ չի բեկանել»:
Այն հարցին, թե արդյո՞ք մասնակցում են սահմանափակ կարողություններով երեխաներ ևս, նախարար Աշոտյանն ասաց, որ այս անգամ չեն մասնակցում, բայց նման տեսակի պարաօլիմպիկ խաղերի անցկացում ԿԳՆ-ն  ծրագրերում է:

Նշենք, որ ՀՀ Ազգային Ժողովի գավաթի մրցումներն ավանդաբար անցկացվում են Ծաղկաձորում:
 

Placeholder
Պարաօլիմպիկ խաղերի անցկացում` սահմանափակ կարողություններով երեխաների համար. ԿԳՆ-ն է ծրագրում