Սնեյդեր. «Ես կվերադառնամ»
Աշխարհում
13:57 29/09/2012

Սնեյդեր. «Ես կվերադառնամ»

Հերթական վնասվածքն «Ինտերի» ֆուտբոլիստ Ուեսլի Սնեյդերին շարքից դուրս է թողել մեկ ամսով: Հիշեցնենք, որ հոլանդացին ազդրի հետ կապված խնդիրներ ունի:

«Ես շուտով կվերադառնամ: Ավելի ուժեղ կդառնամ,- Սնեյդերի խոսքերը մեջբերել է «Football Italia»-ն:- Շատ շնորհակալ եմ բոլորին աջակցության համար: Ես կաշխատեմ հնարավորինս շուտ վերադառնալ խաղադաշտ»:

Placeholder
Սնեյդեր. «Ես կվերադառնամ»