Իբրահիմովիչ. «ՊՍԺ-ն «Միլանից» ուժեղ է»
Աշխարհում
14:07 01/10/2012

Իբրահիմովիչ. «ՊՍԺ-ն «Միլանից» ուժեղ է»

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը նշել է, որ փարիզցիները խաղացողների մակարդակով գերազանցում է իր նախկին թիմին` «Միլանին»:

«Կարծում եմ` ներկայիս ՊՍԺ-ն «Միլանից» ուժեղ է: Դա իմ տեղափոխության պատճառներից մեկն է: Այն բանից հետո, երբ ես, Տյագո Սիլվան ու կարևոր այլ ֆուտբոլիստներ տեղափոխվեցինք ՊՍԺ, թիմը որակական նոր մակարդակի վրա հայտնվեց: Իսկ «Միլանը» որակի առումով կորցրեց:

Հավատում եմ, որ Եվրոպայի ու աշխարհի լավագույն ակումբներից մեկը դառնալու ՊՍԺ-ի երազանքը կիրականանա: Բայց դրա համար անհրաժեշտ է, որ հաղթենք»,- Իբրահիմովիչի խոսքերը մեջբերել է «Football Italia»-ն:

Placeholder
Իբրահիմովիչ. «ՊՍԺ-ն «Միլանից» ուժեղ է»