Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Լատինական Ամերիկայի նախագահների բախտը, ինչպես ասում են, չի բերում` հիմա էլ Կոլումբիայի նախագահի մոտ է հայտնաբերվել քաղցկեղ: Նախագահ Խուան Մանուել Սանտոսը հայտարարել է, որ շագանակագեղձի քաղցկեղով է հիվանդ և առաջիկա չորեքշաբթի օրը նրան սպասվում է վիրահատություն` չարորակ ուռուցքը հեռացնելու են:
Նախագահ Սանտոսը ասել է նաև, որ քաղցկեղը վաղ շրջանում են հայտնաբերել, ուռուցքն էլ փոքր է:
«ԲիԲիՍի»-ի հաղորդմամբ, բժիշկներն էլ են վիրահատության հաջող ընթացք կանխատեսում` նշելով, որ 97 տոկոսով հենց այդպես էլ կլինի:
Նշենք, Կոլումբիայի նախագահը 61 տարեկան է: