Աղվան Հովսեփյան. Օսկանյանը չի ձերբակալվում, չի կալանավորվում
Քաղաքական
13:36 02/10/2012

Աղվան Հովսեփյան. Օսկանյանը չի ձերբակալվում, չի կալանավորվում

Միջնորդագրի ներկայացումը քաղաքական որևէ երանգ չի պարունակում: Այսօր պատգամավորների ելույթներից հետո իր ամփոփիչ ելույթում հայտարարեց Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: «Պարոն Օսկանյանը չի ձերբակալվում, չի կալանավորվում, չի խոչընդոտվում նրա քաղաքական-հասարակական գործունեությունը», -վստահեցրեց դատախազը` ընդգծելով, որ օրենքը չի պարտադրում նախաքննություն իրականացնող մարմնին ընտրել որևէ խափանման միջոց:

«Պատգամավորը չի զրկվելու ազատ տեղաշարժվելու իրավունքից: Գործը գտնվում է նախաքննության փուլում, իսկ միջնորդագրի նպատակը ազատ օբյեկտիվ քննությունն է», -հավելեց Հովսեփյանը և ասաց, որ նախաքննության շնորհիվ է, որ գործի նախաքննության փուլում հիմնադրամին պատճառված վնասները` 870 հազար դրամը վերականգնվել է:
 

Placeholder
Աղվան Հովսեփյան. Օսկանյանը չի ձերբակալվում, չի կալանավորվում