Google-ը 1-ին անգամ շրջանցել է Microsoft-ին
Տնտեսություն
18:23 02/10/2012

Google-ը 1-ին անգամ շրջանցել է Microsoft-ին

«Google» կորպորացիան առաջին անգամ շրջանցել է «Microsoft»-ին շուկայական կապիտալիզացիայի ծավալով և այժմ զբաղեցնում է 2-րդ տեղը` Տեղատվական ոլորտի ընկերությունների ցուցակում: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը:

Լրատվական գորածալության հաղորդած տեղեկությունների համաձայն Երկուշաբթի օրը Նյու Յորքի ֆոնդային բորսայում տեղի ունեցած առք ու վաճառքից հետո ընկերության շուկայական կապիտալիզացիան կազմել է 249,13 միլիարդ դոլար՝ 761,98 դոլար մեկ արժեթղթի համար: Միևնույն ժամանակ «Microsoft»-ի կապիտալիզացիան կրճատվել է մինչև 247,23 միլիարդ դոլար: «Google»-ի բաժնետոմսերը հոկտեմբերի 1-ի դրությամբ ամերիկյան բորսաներում աճել են մեկ տոկոսով՝ հասնելով մինչև 761.78 դոլար, իսկ «Microsoft»-ի արժեթղթերը նվազել են մոտ մեկ տոկոսով՝ հասնելով 29.49 դոլարի:

Ցուցակում առաջին հորիզոնականում «Apple» ընկերությունն է, որի շուկայական կապիտալիզացիան հասնում է 618,12 միլիարդ դոլարի:
 

Placeholder
Google-ը 1-ին անգամ շրջանցել է Microsoft-ին