Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ի պաշտպանություն Օսկանյանի Ռուսաստանում հայերի միության հայտարարությունը կեղծ է
Ռուսաստանի հայերի միության անունից տարածված հայտարարությունը Միության հետ կապ չունի: Այս մասին ասված է ՌՀՄ այսօր տարածած հայտարարության մեջ:
«Ռուսաստանի հայերի միության անունից «Վարդան Մինասի Օսկանյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ» կեղծ հայտարարություն տարածելու առթիվ անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ «Օսկանյանի գործի» վերաբերյալ որևէ հայտարարություն ՌՀՄ-ն չի արել և չի տարածել»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հայտարարության մեջ ՌՀՄ-ն հորդորում է «մտացածին էլենտրոնային հասցեից տարածված և իրականությանը չհամապատասխանող այդ տեղեկատվությունը» տարածած բոլոր լրատվամիջոցներին հերքում հրապարակել:
«Սադրիչների ձեռքին գործիք չդառնալու» նպատակով կազմակերպությունից խորհուրդ են տվել այսուհետ ուշադրություն դարձնել ստացվող նամակների էլեկտրոնային հասցեին, որը ՌՀՄ դեպքում [email protected]ն է:
Նշենք, որ նախօրեին [email protected] հասցեից հաղորդագրություն է տարածվել, որտեղ Վարդան Օսկանյանի նկատմամբ քրգործ հարուցելու վերաբերյալ ՌՀՄ անունից հայտարարություն է արվել: