Բոնուչչի. «Չեմպիոնների լիգայում յուրաքանչյուր մետրը պետք է նվաճես»
Աշխարհում
13:20 03/10/2012

Բոնուչչի. «Չեմպիոնների լիգայում յուրաքանչյուր մետրը պետք է նվաճես»

Թուրինի «Յուվենթուսի» ֆուտբոլիստ Լեոնարդո Բոնուչչին, ով Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի խաղում գրավեց «Շախտյորի» դարպասը և մեկ միավոր պարգևեց իր թիմին, խոսել է խաղի ընթացքի մասին:

«Այս հանդիպումը ցույց տվեց, թե որքան դժվար է խաղալ Չեմպիոնների լիգայում: Այստեղ ձեզ ոչ ոք հենց այնպես ոչինչ չի տա: Յուրաքանչյուր մետրը պետք է նվաճես,- ասել է Բոնուչչին:- Մենք «Յուվենթուսն» ենք և ցանկացած հանդիպման ժամանակ պետք է վերահսկենք խաղն առաջինից մինչև վերջին րոպեն: Դա փորձեցինք անել նաև «Շախտյորի» դեմ, բայց` մինչև 70-րդ րոպեն: Հետո պարզապես կանգնեցինք»:

Placeholder
Բոնուչչի. «Չեմպիոնների լիգայում յուրաքանչյուր մետրը պետք է նվաճես»