Քրեական հեղինակությունների հավաք՝ Շենգավիթում
Օրվա մամուլ
09:37 03/10/2012

Քրեական հեղինակությունների հավաք՝ Շենգավիթում

«Չորրորդ ինքնիշխանության» տեղեկություններով՝ ՀՀԿ-ական պատգամավոր Մարտին Սարգսյանը մտադրություն ունի շաբաթվա վերջին Շենգավիթի քրեական հեղինակությունների հետ մեծ հավաքույթ կազմակերպել:
«Ըստ համայնքում պտտվող խոսակցությունների, պատգամավոր Մ.Սարգսյանի նախատեսած հավաքին մասնակցելու են Շենգավիթում հայտնի «Բլդի» մականունով Աշոտը, ՕԵԿ-ական Ռոբերտ Մասումյանը` Բենզին Ռուբոն, Չարբախցի Լյովիկը, «Հայէլեկտրոյի» հայտնի Սեյրանի շրջապատը, իր իսկ հարազատ եղբայր Արմեն Սարգսյանը և այլք:

Իսկ որ ամենից հետաքրքիրն է, հնարավոր է, որ Մարտին Սարգսյան-Շենգավիթի «խարոշիներ» հանդիպումից անմասն չմնան ԲՀԿ ցուցակով պատգամավոր դարձած Աբրահամ Մանուկյանը` Հայկոոպի Աբոն, ինչպես նաև Հարություն Ղարագյոզյանը` Կարամելի Հարութը, ովքեր Շենգավիթի նախկին թաղապետ Մարտին Սարգսյանի հետ բավականին ուշագրավ ճանապարհ ունեն անցած»:

Placeholder
Քրեական հեղինակությունների հավաք՝ Շենգավիթում