Մայր Աթոռի դպրոցականներին համակարգիչներ են նվիրել
Կրթություն, գիտություն
18:27 03/10/2012

Մայր Աթոռի դպրոցականներին համակարգիչներ են նվիրել

 Այսօր  «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամը «ՆՈՒՌ» (Նոր ուսումնական ռազմավարություն) ծրագրի շրջանակներում XO  համակարգիչներ է բաժանել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօռնեկյան»  հանրակրթական դպրոցի տարրական դասարանների աշակերտներին և ուսուցիչներին, որով Հայաստանում մեկնարկեց արգենտինահայ բարերար Էդուարդո  Էօռնեկյանի նախաձեռնած ծրագիրը: Այս մասին հայտնում է Մայ Աթոռի տեղեկատվական համակարգը

Ըստ աղբյուրի` միջոցառումը բացվել է «Էօռնեկյան» հանրակրթական դպրոցի տնօրեն Յուրի Ջիլավյանի երախտագիտության խոսքով: Այնուհետև ներկաներին շնորհավորանքի խոսք է ուղղել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը` անդրադառնալով ծրագրի կարևորությանը աշակերտների համար:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու գնահատանքը ծրագրի կազմակերպիչներին է փոխանցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Սրբազանն իր խոսքում ընդգծել է, որ ծրագիրը հնարավորություն է ընձեռում կազմակերպել կրթական գործընթացը ժամանակի պահանջներին համահունչ` թույլ տալով աշակերտներին զարգացնել համակարգչային գիտելիքները և այդ ճանապարհով լինել առավել տեղեկացված:

Ծրագրի մեկնարկի առիթով աշակերտներին, ծնողներին  և ուսուցիչներին շնորհավորել է նաև «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Անա Քրիստինա Շիրինյանը` հույս հայտնելով, որ բաշխված համակարգիչները կնպաստեն ուսման մակարդակի բարձրացմանը:

Placeholder
Մայր Աթոռի դպրոցականներին համակարգիչներ են նվիրել