Ձանետի. «Միլանյան դերբիում ֆավորիտներ չկան»
Աշխարհում
15:18 03/10/2012

Ձանետի. «Միլանյան դերբիում ֆավորիտներ չկան»

Ինչպես տեղեկացնում է «Sky Sports»-ը, «Ինտերի» ավագ Խավիեր Ձանետին անհամբերությամբ է սպասում միլանյան դերբիին, որը տեղի կունենա առաջիկա կիրակի օրը:

«Չնայած իմ տարիքին, չեմ կարծում, որ սա «Միլանի» դեմ իմ վերջին հանդիպումն է: Առայժմ ես պարզապես հաճույք կստանամ այս պահից: Նման խաղերում բացահայտ ֆավորիտներ չեն լինում: Սակայն կարող եմ ասել, որ մեր թիմը հրաշալի մարզավիճակում է և կարող է մեծ հաջողությունների հասնել: Դերբիում հաղթանակը մեծ վստահություն կհաղորդի մեզ», - նշել է Ձանետին:

Placeholder
Ձանետի. «Միլանյան դերբիում ֆավորիտներ չկան»