«Պաժալըստը». Շմայսը պատրաստ է «հանձնվել», երբ դատախազը իր համար գա խորհրդարան
Իրավունք
13:16 03/10/2012

«Պաժալըստը». Շմայսը պատրաստ է «հանձնվել», երբ դատախազը իր համար գա խորհրդարան

«Եթե իմ հետևից էլ դատախազը գա, նման խնդիրներ կան, պաժալըստը, ես պատրաստ եմ ասել իմ գործընկերներին կողմ քվեարկեք, ես գնամ, պաշտպանեմ իմ գոյությունը», -պատասխանելով Panorama.am-ի հարցին, թե վտանգ չի՞ զգում, որ հաջորդը իրեն անձեռնմխելիությունից զրկելու համար գլխավոր դատախազը միջնորդություն կներկայացնի, հայտարարեց ԱԺ Հանրապետական պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս):

«Ոչ մի վտանգ չեմ զգում, թող գա», -հավելեց նա:

Մյուս հարցին, թե ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը այն ձո՞ւկն էր, որի գլխից բռնեց դատախազությունը, Շմայսը պատասխանեց. «Մենք ծով չունենք, որ ձուկ եք ման գալիս»:

Ի դեպ, Շմայսը խորհրդարանում երկու սենյակ է զբաղեցնում, և երբ լրագրողները հետաքրքրվեցին` ինչո՞ւ է այդպես, նա կատակեց. «Էն մեկը սպալնյա յա»: Իսկ երբ լրագրողները խնդրեցին լրջորեն պատասխանել, ասաց. «Իմ տան մասին էի խոսում: Էս իմ սենյակն ա, էս էլ իմ օգնականինն ա, ի՞նչ եք ուզում»:

Placeholder
«Պաժալըստը». Շմայսը պատրաստ է «հանձնվել», երբ դատախազը իր համար գա խորհրդարան