Արբելոա. «Շատերը մեր վատն են ցանկանում»
Աշխարհում
15:43 03/10/2012

Արբելոա. «Շատերը մեր վատն են ցանկանում»

Վերջերս շատ է խոսվում այն մասին, որ Մադրիդի «Ռեալում» տիրում է վատ մթնոլորտ: «Արքայական ակումբի» պաշտպան Ալվարո Արբելոան շտապել է հերքել նմանատիպ լուրերը` նշելով, որ նման շշուկներ տարածողները թիմի անդամներին լավ չեն ճանաչում: Այս մասին գրում է «Marca»-ն:

«Շատ բան չեմ ասի այս հարցի շուրջ: Պարզապես մտածում եմ, որ այդպիսի խոսակցություններ տարածողները մեզ վատ են ճանաչում: Երևի նրանք տեղյակ չեն, թե ինչ է կատարվում թիմում ու մեր վատն են ցանկանում: Ես թիմակիցներիս հետ ավելի լավ հարաբերությունների մեջ եմ, քան մյուսների»,- նշել է Արբելոան:

Placeholder
Արբելոա. «Շատերը մեր վատն են ցանկանում»