Ճարտարագիտական համալսարանում բացվելու է «Մայքրոսոֆթ» IT ակադեմիա
Կրթություն, գիտություն
14:17 04/10/2012

Ճարտարագիտական համալսարանում բացվելու է «Մայքրոսոֆթ» IT ակադեմիա

Շուտով Երևանի Ճարտարագիտական համալսարանում բացվելու է «Մայքրոսոֆթ» IT ակադեմիա: Այս մասին ասուլիսում հայտարարեց «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը:

«Ակադեմիան աննախադեպ հնարավորություն է ուսանողության համար` անցնել կուրսը, հանձնել թեստը ու ստանալ «Մայքրոսոֆտ» սերտեֆիկացված մասնագետի կարգավիճակ, ինչը բավականին մեծ հնարավորություն կտա նրանց հետագայում աշխատանքի տեղավորվելու ժամանակ»,- ասաց նա:

Գ. Բարսեղյանը նշեց, որ ակադեմիային կից գործելու է նաև նախագծային միավոր, որտեղ երիտասարդները կարող են իրականացնել իրենց գաղափարները, փոքրիկ պատվերներ: «IT ակադեմիան կբարձրացնի ոչ միայն կրթական մակարդակը, այլ նաև կստեղծի կապ բուհի ու բիզնեսի միջև»,- ընդգծեց «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը:

Placeholder
Ճարտարագիտական համալսարանում բացվելու է «Մայքրոսոֆթ» IT ակադեմիա