Արտառոց դեպք. 42-ամյա տղամարդը հանկարծամահ է եղել միկրոավտոբուսում
Օրվա մամուլ
09:34 04/10/2012

Արտառոց դեպք. 42-ամյա տղամարդը հանկարծամահ է եղել միկրոավտոբուսում

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել թիվ 76 միկրոավտոբուսում: 42-ամյա մի տղամարդ հենց միկրոավտոբուսում հանկարծամահ է եղել: Այդ պահին միկրոավտոբուսը գտնվել է Երևանի Կոմիտասի պողոտայում` 45 շենքի հարակից տարածքում:

Ավելի ուշ թերթը պարզել է, որ մահացողը Հայկ Ազարյանն է, որի տաբատի գրպանից հայտնաբերվել է 4.5 գ կանեփանման զանգված: Ըստ ամենայնի` Ազարյանի մահվան պատճառը եղել է հենց թմրանյութը: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաստատել են թերթի տեղեկությունը` չմանրամասնելով պատճառները, թե ինչու է հանկարծամահ եղել տղամարդը: Միայն նշել են, թե հանգամանքները պարզվում են:

Placeholder
Արտառոց դեպք. 42-ամյա տղամարդը հանկարծամահ է եղել միկրոավտոբուսում