Պելե. «Բրազիլիան կարող է խայտառակվել»
Աշխարհում
13:52 04/10/2012

Պելե. «Բրազիլիան կարող է խայտառակվել»

Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Պելեն անհանգստացած է, որ Բրազիլիան չի կարողանում պահպանել աշխարհի 2014 թ. առաջնության օբյեկտների շինարարության ժամկետները:

«Աշխարհի ֆուտբոլի 2014 թ. առաջնությունը և 2016 թ. Օլիմպիադան Բրազիլիայի պատմության մեջ կարևոր ու հեղինակավոր իրադարձություններ են,- Պելեի խոսքերը մեջբերել է «Սպորտ Էքսպրեսը»:- Ես կասկած չունեմ, որ մարզիկներն արժանապատիվ ելույթներ կունենան: Խնդիրը միայն նրանում է, որ մարզադաշտերի շինարարությունը կարող է ժամանակին չավարտվել, և այդ ժամանակ մենք կխայտառակվենք աշխարհով մեկ»:

Placeholder
Պելե. «Բրազիլիան կարող է խայտառակվել»