Թուրք շինարարները հայտնաբերել են հայկական գերեզմաններ
Տարածաշրջան
11:40 04/10/2012

Թուրք շինարարները հայտնաբերել են հայկական գերեզմաններ

Թուրքիայի Հաքքարի նահանգում ժանդարմերիայի շենքում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ հայտնաբերվել են 7 գերեզմաններ: Դեպքի վայրում հետաքննչական աշխատանքներ կատարող դատախազության ներկայացուցիչները հայտնաբերված կմախքները ուղարկել են Անկարայի և Ստամբուլի դատաբժշկական փորձաքննության կենտրոններ:

Ըստ թուրքական «Ռադիքալ»(Radikal) պարբերականի`Հաքքարիի իրավապահ մարմինները դեպքի առնչությամբ հայտարարությամբ են հանդես եկել, որտեղ մասնավորապես ասվում է. «Գերեզմանների դիրքից պարզ է դառնում, որ այստեղ թաղված են ոչ մահմեդականներ: Քաղաքապետարանի գրանցամատյանների համաձայն այստեղ հայեր են ապրել»:

Իսկ Հաքքարիի փաստաբանների խորհրդի նախագահ Քութբեթթին Բայազիթը ասել է,-«Ըստ մեր նախնական տեղեկությունների այս գերեզմաններում թաղված են եղել հայեր»:

Placeholder
Թուրք շինարարները հայտնաբերել են հայկական գերեզմաններ