Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Բարսելոնի» կիսապաշտպան Խավին մամուլի ասուլիսում խոստովանել է, որ երազում է «կլասիկոյում» դառնալ 3 գոլի հեղինակ: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:
«Կա՞ արդյոք այնպիսի բան, որը ես դեռ չեմ հասցրել անել իմ կարիերայի ընթացքում: Այո, դառնալ հեթ-տրիկի հեղինակ: Ես շատ կցանկանամ այդ 3 գոլը խփել «Ռեալի» դարպասը: Մենք չենք մտածում այն մասին, որ մեր հաղթանակը կխորացնի մադրիդցիների խնդիրները: Պարզապես ուզում ենք հաղթել, որը մեզ համար շատ կարևոր է բարոյական տեսանկյունից»,- նշել է Խավին:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի «Բարսելոն»-«Ռեալ» հանդիպումը կկայանա կիրակի օրը, «Նոու Կամպ» մարզադաշտում: