Ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը ՀԱԿ-ը շրջանառության մեջ կդնի հաջորդ շաբաթ
Իրավունք
15:01 05/10/2012

Ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը ՀԱԿ-ը շրջանառության մեջ կդնի հաջորդ շաբաթ

2008-ի մարտիմեկյան դեպքերի ուսումնասիրությամբ զբաղվող ԱԺ ժաանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը հաջորդ շաբաթ խորհրդարանում կդրվի շրջանառության մեջ: Այդ մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցներում տեղեկացրեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

«Որոշման նախագիծը իրավական հիմնավորումներով պատրաստ է և շուտով կդրվի շրջանառության մեջ», -հավելեց Մանուկյանը:

Նշենք, որ ավելի վաղ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մտադրության մասին հայտարարել էր ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը: Նա ներկայացրել էր, որ հանձնաժողովի խնդիրն է լինելու 2008 թվականի մարտի 1-2 Երևան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատողներին և զինծառայողներին հրազենային մանրմնական վնասվածքներ պատճառելու դեպքերի բացահայտումը, ինչպես նաև դրանց պատճառներն ու կատարմանը նպաստող հանգամանքները, ինչպես նաև ուսումնասիրել ու ԱԺ-ին եզրակացություն ներկայացնել ՀՀ հատուկ քննչական ծառայության, ոստիկանության, գլխավոր դատախազության ձեռնարկած գործողությունների ու միջոցառումների օրինականությանու հիմնավորվածության վերաբերյալ: Հանձնաժողովի խնդիրներից է նաև պարզել այդ դեպքերին պետական պաշտոնյաների ունեցած առնչությունները:

ՀԱԿ խմբակցությունը մարտյան դեպքերով զբաղվող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծ է դնում շրջանառության մեջ
 

 

Placeholder
Ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը ՀԱԿ-ը շրջանառության մեջ կդնի հաջորդ շաբաթ