Հալեպում հայեր են զոհվել
Օրվա թեմա
12:22 05/10/2012

Հալեպում հայեր են զոհվել

Երեկ գիշեր Սիրիայի Հալեպ քաղաքի Նոր Գյուղ կոչվող թաղամասում` Ազգային Ճեմարանի տարածքում 4 ռումբերի պայթյունի հետևանքով զոհվել են Սիրիայի երկու հայ քաղաքացիներ` մոտ 60 տարեկան Հասմիկ Կիրակոսյանը և 75-ամյա Պարսում Պարսումյանը:

ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, կան նաև վիրավորներ:

Նշենք, որ երեկ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ԱԺ-ում հրապարակած տվյալների համաձայն, սիրիական հակամարտության ողջ ընթացքում զոհվել է 32 հայ: Զոհվածներից 7 զինվոր են եղել, 5-ը` կին, 26-ը` տղամարդ և մեկ երեխա: Հայերը զոհվել են Դամասկոսում, Դեր-Զորում, Կամիշլիում, Մուսում, բայց ամենաշատը` 19 մարդ զոհվել է Հալեպում:
 

Placeholder
Հալեպում հայեր են զոհվել