«Հրապարակ». ՀԱԿ-ում երկու հակադիր թևեր կան՝ եվրոպամետներ և ռուսամետներ
Օրվա մամուլ
09:14 05/10/2012

«Հրապարակ». ՀԱԿ-ում երկու հակադիր թևեր կան՝ եվրոպամետներ և ռուսամետներ

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լյուդմիլա Սարգսյանն ու Գագիկ Ջհանգիրյանը երեկ ԱԺ-ում կողմ են քվեարկել «2011 թվականի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների տարածքներում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու մասին» արձանագրությանը:

«Եթե Լ. Սարգսյանի դեպքում դա ինչ-որ առումով սպասելի էր, քանի որ նա Պուտինին սատարելու հայտնի կոչի հեղինակն էր, ապա անակնկալ էր Ջհանգիրյանի դեպքում: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը դեմ է քվեարկել այս փաստաթղթին: Փաստորեն, ՀԱԿ-ում ևս երկու հակադիր թևեր կան՝ եվրոպամետներ և ռուսամետներ»,-մեկնաբանել է «Հրապարակ»-ը:

Placeholder
«Հրապարակ». ՀԱԿ-ում երկու հակադիր թևեր կան՝ եվրոպամետներ և ռուսամետներ