Դանակահարություն ԼՂՀ Իշխանաձոր գյուղում. Կա մեկ զոհ
Իրավունք
10:10 05/10/2012

Դանակահարություն ԼՂՀ Իշխանաձոր գյուղում. Կա մեկ զոհ

ԼՂՀ Քաշաթաղի տարածաշրջանի Իշխանաձոր գյուղում, ճանապարհը չզիջելու պատճառով, երեկ վեճ է ծագել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, ՀՀ Արարատի մարզի Խոր Վիրապ գյուղի բնակիչ Հարություն Հովակիմյանի և բեռնատար ավտոմեքենայի ուղևորներ Աշոտ Բաղդասարյանի և Էդգար Պողոսյանի միջև:

Վեճի ընթացքում Հ. Հովակիմյանը դանակահարել է վերջիններիս: Աշոտ Բաղդասարյանը հիվանդանոց տեղափոխվելիս մահացել է, իսկ Էդգար Պողոսյանը հիվանդանոցում է:

Հարություն Հովակիմյանը դեպքի վայրից իր մեքենայով դիմել է փախուստի:

Ոստիկանության Քաշաթաղի և Գորիսի բաժինների ծառայողների համատեղ գործողությունների շնորհիվ Հովակիմյանի ավտոմեքենան կանգնեցվել է Գորիսի տարածքում, և նա բերման է ենթարկվել ոստիկանության Գորիսի բաժին:
Ոստիկանության հաղորդմամբ, հանգամանքները պարզվում են:
 

Placeholder
Դանակահարություն ԼՂՀ Իշխանաձոր գյուղում. Կա մեկ զոհ