Շ. Թորոսյանը վստահ չէ, որ հայտարարության հեղինակը իրոք Իվանիշվիլին է
Քաղաքական
16:00 05/10/2012

Շ. Թորոսյանը վստահ չէ, որ հայտարարության հեղինակը իրոք Իվանիշվիլին է

Ջավախք հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը վստահ չէ, որ այսօր Բ. Իվանիշվիլու տարածած հայտարարության հեղինակը իրոք Իվանիշվիլին է: Panorama.am-ի հետ զրույցում նա կարծիք հայտնեց, որ «Վրացական երազանք» դաշինքի ղեկավարի անունից հայտարարությունը կարող են տարածած լինել, օրինակ, հակառակ ճամբարի քաղաքական ուժերը:

Հիշեցնենք, որ ռուսական «NewTimes» համացանցային պարբերականին տված հարցազրույցում Բ. Իվանիշվիլին ասել էր. «Օրինակ մեզ մոտ` այստեղ, ապրում են հայեր: Ես զարմանում եմ` նրանց հայրենիքը մեր կողքին է գտնվում, իսկ նրանք այստեղ են ապրում: Ձեզ համար երևի (դիմում է լրագրողին) նման հարց գոյություն չունի: Իսկ ինձ համար դա անհասկանալի է»:

Շ. Թորոսյանը նաև նշեց, որ անհրաժեշտ է որոշ ժամանակ սպասել Իվանիշվիլու կողմից արձագանքի և հայտարարության շուրջ տեղի ունեցող որոշակի խմորումների ու նոր միայն եզրակացություններ անել:
 

Placeholder
Շ. Թորոսյանը վստահ չէ, որ հայտարարության հեղինակը իրոք Իվանիշվիլին է