Ուեսլի Սնեյդերը կբուժվի ԱՄՆ-ում
Աշխարհում
12:18 05/10/2012

Ուեսլի Սնեյդերը կբուժվի ԱՄՆ-ում

Ազդրի վնասվածքը, որն «Ինտերի» կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերն ստացել է «Կիևոյի» հետ «A» սերիայի խաղում, նրան շարքից դուրս կթողնի առաջիկա մեկ ամսվա ընթացքում: Բուժման նպատակով հոլանդացի ֆուտբոլիստը մեկնել է ԱՄՆ, որտեղ մասնագիտացված հիվանդանոցներից մեկում մեկշաբաթյա կուրս կանցնի:

Արդյունքում Սնեյդերը բաց կթողնի «Միլանի» ու «Լացիոյի» հետ առաջիկա կարևոր հանդիպումները, ինչպես նաև Հոլանդիայի հավաքականի խաղերը:

Placeholder
Ուեսլի Սնեյդերը կբուժվի ԱՄՆ-ում