ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից տրամադրվող ինտերնետի վերբեռնման արագությունն ավելացել է` անվճար
Տնտեսություն
17:42 05/10/2012

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից տրամադրվող ինտերնետի վերբեռնման արագությունն ավելացել է` անվճար

ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է անակնկալներ մատուցել իր բաժանորդներին: Այսուհետև ամբողջ Երևանի տարածքում ինտերնետի` վերբեռնման (HSUPA) առավելագույն արագությունը կազմում է 5,74 Մբիթ/վրկ, ինչը թույլ է տալիս վերբեռնել զգալի ծավալի տվյալներ` տեսանյութեր, երաժշտություն, լուսանկարներ և այլն, ինչպես նաև ուղարկել դրանք այլ բաժանորդների արագ և առանց հապաղումների:

Ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում առաջարկվող բոլոր USB մոդեմներն ապահովում են վերբեռնման այս արագությունը:

Ինչպես միշտ, վերբեռնման արագության ավելացումն անվճար է:

 

Placeholder
ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից տրամադրվող ինտերնետի վերբեռնման արագությունն ավելացել է` անվճար