Երկուշաբթի Վ.Օսկանյանին հնարավոր է մեղադրանք առաջադրվի
Իրավունք
14:14 06/10/2012

Երկուշաբթի Վ.Օսկանյանին հնարավոր է մեղադրանք առաջադրվի

Հնարավոր է, որ ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանին արդեն երկուշաբթի օրը մեղադրանք առաջադրվի: Այս մասին Panorama.am-ին ասաց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը` տեղեկացնելով, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին այսօր ծանուցագիր է ուղարկվել, որով հոկտեմբերի 8-ին Վ.Օսկանյանը հրավիրվել է հարցաքննության:

Հիշեցնենք, հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովում 64 կողմ և 6 դեմ ձայների հարաբերակցությամբ բավարարվեց գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությունը` Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ: Աղվան Հովսեփյանը պատգամավորներին վստահեցրել էր, որ Վարդան Օսկանյանը չի կալանավորվելու, չի ձերբակալվելու և խոստացել էր, որ գործի քննությունը կընթանա թափանցիկ, հանրությանը հասանելի կլինի:

Հայաստանի ԱԱԾ քննչական վարչության կողմից մայիսի 25-ին հարուցվել էր քրեական գործ` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու /փողերի լվացում/ դեպքով, նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Նախորդիվ` Օսկանյանը դեռ չի ներգրավել գործով որպես մեղադրյալ 

Placeholder
Երկուշաբթի Վ.Օսկանյանին հնարավոր է մեղադրանք առաջադրվի