ՊՍԺ-ն առաջարկ է պատրաստում Ռոնալդուի համար
Աշխարհում
12:30 06/10/2012

ՊՍԺ-ն առաջարկ է պատրաստում Ռոնալդուի համար

Ֆրանսիական ՊՍԺ-ն լրջորեն մտադրվել է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերը: Անցած ամսվա սկզբին փարիզյան ակումբի նախագահ Նասեր Էլ Հելաիֆին պատմել էր պորտուգալացի գերաստղի նկատմամբ հետաքրքրության մասին:

«Երբ ցանկանանք հրավիրել Ռոնալդուին, առաջին գործը, որ կանեմ, Ֆլորենտինո Պերեսի հետ կապ հաստատելն է: Քրիշտիանուի տրանսֆերի մասին, սակայն, դեռ վաղ է խոսել: Բայց մենք չենք թաքցնում, որ հետաքրքրված ենք պորտուգալացի ֆուտբոլիստի ծառայություններով»,- նշել է Նասեր Էլ Հելաիֆին:

Այսօր արդեն ֆրանսիական մամուլում տեղեկություն է հրապարակվել, որ ՊՍԺ-ի կատարցի նախագահը պատրաստ է մոտ ժամանակներս առաջարկ ներկայացնել «Ռեալին»` կապված Ռոնալդուի տրանսֆերի գնման հետ: Հնարավոր գործարքի արժեքը, սակայն, գաղտնի է պահվում: Այս մասին հայտնում է «L’Equipe»-ը:

Placeholder
ՊՍԺ-ն առաջարկ է պատրաստում Ռոնալդուի համար