Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ինչպես տեղեկացնում է boxnews.com.ua-ն, WBО-ի վարկածով աշխարհի պրոֆեսիոնալ բռնցքամարտի նախկին չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցը նշել է, որ Արթուր Աբրահամի հետ պատասխան մենամարտը կանցկացնի հաջորդ տարվա մարտին: Այդ մենամարտը կրկին կկայանա Բեռլինում, նույն մարզահամալիրում:
Օգոստոսին Աբրահամն ու Շտիգլիցը Բեռլինում մենամարտ էին անցկացրել, ինչից հետո հայ բռնցքամարտիկը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակ էր տոնել և նվաճել WBО-ի վարկածով աշխարհի չեմպիոնի գոտին:
Հավելենք, որ դեկտեմբերի 15-ին Աբրահամը կանցկացնի կոչման առաջին պաշտպանությունը: Աբրահամի ապագա մրցակցի անունն առայժմ չի նշվում: