Ռոնալդուի վնասվածքը լուրջ չէ
Աշխարհում
16:22 08/10/2012

Ռոնալդուի վնասվածքը լուրջ չէ

Իսպանական «Marca»-ն տեղեկացնում է, որ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Քրիշտիանու Ռոնալդուի վնասվածքն այնքան լուրջ չէ, ինչպես ենթադրվում էր:

Հիշեցնենք, որ «կլասիկոյի» ժամանակ խաղային դրվագներից մեկում Ռոնալդուն վնասել էր ձախ ուսը: Նախնական տեղեկությունների համաձայն պորտուգալացին չէր կարող օգնել իր հավաքականին` աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի առաջիկա խաղերում, սակայն հավելյալ բժշկական հետազոտություններից հետո պարզ է դարձել, որ վնասվածքն այնքան էլ լուրջ չէ, և Ռոնալդուն թեթևակի ձգել է ուսի մկանը:

Այսպիսով, Պորտուգալիայի հավաքականի առաջատարը կկարողանա օգնել իր թիմին Ռուսաստանի և Հյուսիսային Իռլանդիայի ընտրանինների հետ խաղերում:

Placeholder
Ռոնալդուի վնասվածքը լուրջ չէ