Արցախի նախագահն այցելել է «Գյուրջյան» կիրառական արվեստի ինստիտուտ
Մշակույթ
18:01 09/10/2012

Արցախի նախագահն այցելել է «Գյուրջյան» կիրառական արվեստի ինստիտուտ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է «Գյուրջյան» կիրառական արվեստի ինստիտուտ և մասնակցել բուհի ուսանողների նկարների ցուցահանդեսի բացման արարողությանը:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, նախագահը կարևորել է նման ցուցահանդեսների անցկացումը, ինչը hնարավորություն է տալիս ի հայտ բերել տաղանդավոր նկարիչների և աշխատել նրանց պրոֆեսիոնալ ունակությունների զարգացման ուղղությամբ:

Նախագահին ուղեկցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
 

Placeholder
Արցախի նախագահն այցելել է «Գյուրջյան» կիրառական արվեստի ինստիտուտ