Իրանցի փորձագետ. Իլհամ Ալիևի՝ ԼՂ հասցեին արված ռազմատենչ հայտարարություններն ուղղված են ներքին լսարանին
Քաղաքական
13:25 09/10/2012

Իրանցի փորձագետ. Իլհամ Ալիևի՝ ԼՂ հասցեին արված ռազմատենչ հայտարարություններն ուղղված են ներքին լսարանին

Իլհամ Ալիևի ռազմատենչ հայտարարություններն ուղղված են ներքին լսարանին:
Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ նշել է «Նոր հեռանկարներ» վերլուծական կենտրոնի ղեկավար Միր Ղասեմ Մոումենին:

Իրանցի փորձագետը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հասցեին անընդհատ հնչող ռազմատենչ հայտարարություններին, մասնավորապես նշել է. «Անցյալ տարիների ընթացքում Ադրբեջանը բազմիցս Հայաստանին սպառնացել է պատերազմով, սակայն երբեք այդ քայլը չի կատարել: Պատերազմի սպառնալիքն ավելի շատ ունի քաղաքական և քարոզչական բնույթ, որն ուղղված է ներքին լսարանին»:

Միր Ղասեմ Մոումենին, անդրադառնալով Մինսկի խմբի ձևաչափով ԼՂ հակամարտության շուրջ ընթացող բանակցություններին, նշել է. «ԼՂ հակամարտությունն տարածաշրջանային հակամարտություն է: Հայաստանն ու Ադրբեջանը միայնակ չեն կարող խնդիրը լուծել: ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Եվրոպան յուրաքանչյուրն իր շահն ունի տարածաշրջանում»:

«Նոր հեռանկարներ» վերլուծական կենտրոնի ղեկավարը «ՖԱՐՍ»-ին տված հարցազրույցում, խոսելով իրանա-ադրբեջանական լարված հարաբերությունների մասին, նշել է. «Ադրբեջանի կողմից Իրանի անջատողական՝ պանթյուրքական խմբավորումներին ցուցաբերած աջակցությունն Իրանի և Ադրեբեջանի հարաբերությունների լարվածության պատճառ է հանդիսանում»:

Placeholder
Իրանցի փորձագետ. Իլհամ Ալիևի՝ ԼՂ հասցեին արված ռազմատենչ հայտարարություններն ուղղված են ներքին լսարանին