Իտալիայի հավաքականի դարպասապահի վնասվածքը լուրջ չէ
Աշխարհում
18:18 09/10/2012

Իտալիայի հավաքականի դարպասապահի վնասվածքը լուրջ չէ

Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Ֆիորենտինայի» դարպասապահ Էմիլիանո Վիվիանոյի վնասվածքն այնքան էլ լուրջ չէ, ինչպես ենթադրվում էր սկզբում: 

Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնության ժամանակ նա հարված էր ստացել և բուժօգնություն էր խնդրել: Սակայն հետազոտությունը ցույց է տվել, որ վնասվածքը լուրջ չէ, և նա կարող է վերսկսել մարզումները:

Առջևում Իտալիայի ազգային հավաքականի հանդիպումներն են Հայաստանի և Դանիայի ընտրանիների հետ` աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում:

Placeholder
Իտալիայի հավաքականի դարպասապահի վնասվածքը լուրջ չէ