Ի՞նչ են խոսել Ծառուկյանն ու Սարգսյանը
Օրվա մամուլ
09:44 09/10/2012

Ի՞նչ են խոսել Ծառուկյանն ու Սարգսյանը

«Ժամանակ»-ը գրել է. «Անցած շաբաթվա վերջին Բելառուսից վերադառնալուց հետո Գագիկ Ծառուկյանի գրաֆիկը հագեցած է եղել: Նա շաբաթ օրը գնացել է Մասիս քաղաք՝ 6 վագոնների շարքը մեջքով քաշող Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի բնակիչ Խաչիկ Թումեյանի սահմանած համաշխարհային նոր ռեկորդը շնորհավորելու:
Այնուհետև «Օջախ» ռեստորանում մասնակցել է Սեյրան Սարոյանի որդու հարսանիքին: Որոշ տեղեկություններով, Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը հարսանիքում նույն սեղանի շուրջ են նստել: Թե ինչ են խոսել Սարգսյանի հետ, արդյոք Օսկանյանի թեման շոշափվե՞լ է, թե՞ ոչ կամ սատարելու հայտարարության մասին ինչ-որ բան ասվե՞լ է՝ հայտնի չէ»:

Placeholder
Ի՞նչ են խոսել Ծառուկյանն ու Սարգսյանը