Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում կբացվի ճարտարագիտական լաբորատորիա
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում կբացվի ճարտարագիտական լաբորատորիա, որտեղ ուսուցանվելու են 35 մասնագիտություների գծով առարկաներ: Այս մասին կառավարության այսօրվա նիստին հաջորդած ասուլիսում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքերով՝ վերջին տարիներին համալսարանում մասնավոր սեկտորի ներգրավմամբ իրականացվել են բավականին մեծ ծրագրեր: Անդրադառնալով ճարտարագիտական լաբորատորիա ստեղծելու ծրագրին՝ Ա. Աշոտյանը նշեց, որ ՀՀ կառավարության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, հանրահայտ «National Instruments» կորպորացիայի և ՀՀ ճարտարագիտական պետական համալսարանի ջանքերով կիրականցվի 6,2 մլն դոլարի ներդրում:
«Սա աննախադեպ ներդրում է ճարտարագիտական կրթության ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ: Ծրագրի շրջանակում Հայաստանում կստեղծվեն 30-ից ավելի լաբորատորիաներ, որտեղ ուսանողները կստանան արդիական գիտելիքներ: Կարծում ենք՝ այս ծրագիրը ճարտագիտության բնագավառի զարգացման շրջադարձային քայլ է»,- ասաց Ա.Աշոտյանը:
Նշվեց նաև, որ լաբորատորիայի բացումը տեղի կունենա 2013թ. փետրվարին: