Ալբիոլ. «Կասիլյասը մեղավոր չէ»
Աշխարհում
14:37 10/10/2012

Ալբիոլ. «Կասիլյասը մեղավոր չէ»

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաուլ Ալբիոլը հայտարարել է, որ թիմի դարպասապահ Իկեր Կասիլյասն այն գոլերի մեջ, որոնք բաց է թողել «Բարսելոնի» հետ խաղում, մեղավոր չէ: Այս մասին տեղեկացնում են իսպանական լրատվամիջոցները: Հիշեցնենք, որ այդ հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով, իսկ իսպանական որոշ ԶԼՄ-ներ մեղադրել են Կասիլյասին, որ այն դրվագում, երբ Լիոնել Մեսսին տուգանային հարվածով գնդակն ուղարկեց դարպասը, Կասիլյասն անհաջող է գործել:

«Երկու գոլի դրվագներում էլ Կասիլյասը ոչինչ չէր կարող անել: Նա աշխարհի լավագույն դարպասապահն է և մեկ անգամ չէ փրկել «Ռեալին»: Ես նրան տեսնում եմ նույնիսկ «Ոսկե գնդակի» հավակնորդների շարքում»,- հայտարարել է Ալբիոլը:

Placeholder
Ալբիոլ. «Կասիլյասը մեղավոր չէ»