Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Եթե Վարդան Օսկանյանն իրեն նախագահի թեկնածու է տեսնում, ապա ամեն»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը` հավելելով, որ այս հարցում կարևոր է, որ հենց Վ.Օսկանյանն իրեն թեկնածու տեսնի:
Անդրադառնալով Օսկանյանի գործին, առաջադրված մեղադրանքին Ա.Գեղամյանը համոզմունք հայտնեց, որ Վ.Օսկանյանն, անշուշտ, իր պահուստներում ունի փաստաթղթեր, քանի որ Վարդան Օսկանյանը ոչ միայն դիվանագետ է այլև գաղտնապահ: Բայց այս հարցում, ըստ բանախոսի, այդ գաղտնապահությունը ամենևին էլ տեղին չէ և ճիշտ կլիներ, եթե ԲՀԿ-ական պատգամավորը դրանք ներկայացներ դատարան.
«Ես չեմ հասկանում, թե ինչու դա չի անում…. Առավել ևս, որ գործը դատարանում շատ արագ կհանգուցալուծվի: Վ.Օսկանյանը շատ լավ գիտի, որ նաև միջազգային կառույցներն են գործընթացին հետևում»,- ասաց նա:
Ավելացրեց նաև, որ Վ.Օսկանյանի արդարացումը կնշանակի ինքը կմոռացվի` նոր մտքեր ու ազգափրկիչ հայտարարություններ այլևս չի անի: