Բուսկետսը որակազրկվել է երկու խաղով
Աշխարհում
14:34 10/10/2012

Բուսկետսը որակազրկվել է երկու խաղով

«Բարսելոնի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեի որոշմամբ որակազրկվել է Չեմպիոնների լիգայի երկու խաղով: Պորտուգալական «Բենֆիկայի» հետ եվրոպական ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի 2-րդ տուրի խաղում, որն ավարտվեց կատալոնյան թիմի հաղթանակով` 2:0 հաշվով, Բուսկետսը հեռացվել էր խաղադաշտից Մաքսի Պերեյրայի նկատմամբ կանոնները խախտելու համար: Այսպիսով` նա չի մասնակցի շոտլանդական «Սելթիկի» հետ հանդիպումներին: 

Ավելացնենք, որ Բուսկետսը երեք օրվա ընթացքում կարող է բողոքարկել այդ որոշումը:

Placeholder
Բուսկետսը որակազրկվել է երկու խաղով