«Հարսնաքար»-ի գործ. Դատավորին բացարկ հայտնելու մասին ամբաստանյալների պաշտպանների միջնորդությունը մերժվեց
Իրավունք
18:24 10/10/2012

«Հարսնաքար»-ի գործ. Դատավորին բացարկ հայտնելու մասին ամբաստանյալների պաշտպանների միջնորդությունը մերժվեց

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Հարսնաքար»-ի գործով դատավարության ժամանակ դատավոր Դավիթ Հարությունյանը քիչ առաջ մերժեց ամբաստանյալների պաշտպանների միջնորդությունը` դատավորին բացարկ հայտնելու մասին: Նշենք, որ Հարսնաքար»-ի գործով դատավարության հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 17-ին:

Հիշեցնենք` այսօր ավելի վաղ ամբաստանյալներից Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանը հայտարարել էր, դատարանն անաչառ դատաքննություն չի իրականացնում, իրենք չեն վստահում դատավորին և այդ պատճառով էլ դատավորին բացարկ հայտնելու մասին միջնորդություն են ներկայացնում դատարանին: Այս պաշտպանին էին միացել նաև մյուս ամբաստանյալների պաշտպանները:
 
 

Placeholder
«Հարսնաքար»-ի գործ. Դատավորին բացարկ հայտնելու մասին ամբաստանյալների պաշտպանների միջնորդությունը մերժվեց