Հաստատվել է դրսեկության ձևով քննությունների անցկացման աշխատակարգը
Կրթություն, գիտություն
13:28 10/10/2012

Հաստատվել է դրսեկության ձևով քննությունների անցկացման աշխատակարգը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամաններով հաստատվել են դրսեկության ձևով/ էքստեռն/ փոխադրական և ավարտական քննությունների կազմակերպման կարգը և 2012 թվականի դրսեկության ձևով/ էքստեռն/ ավարտական քննությունների անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը: Էքստեռն կարգով միջնակարգ կրթության ատեստատ կարող են ստանալ էքստեռն կարգով վկայական ստացած և 18 տարին լրացած դրսեկը և հիմնական կրթության վկայական ունեցող անձը, եթե վկայական ստանալու տարվանից անցել է 4 և ավելի տարի:

ԿԳՆ մամուլի ծառայությունից նաև հայտնում են, որ հիմնական կրթության վկայական և միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար քննությունները կազմակերպվում են երեք քննաշրջանով: Քննությունների երրորդ քննաշրջանը անց է կացվելու 2012 թվականի հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 15-ը ԿԳՆ Երևանի պետական համալսարանին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում:
 

Placeholder
Հաստատվել է դրսեկության ձևով քննությունների անցկացման աշխատակարգը