Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կրթության և որակյալ աշխատուժ ձեռք բերելու խնդրի շուրջ կհամախմբվեն տեխնոլոգիական ոլորտի լիդերները
Կրթության և որակյալ աշխատուժ ձեռք բերելու խնդրի շուրջ տեխնոլոգիական ոլորտի ներուժը կոնսոլիդացնելու և առակա իրավիճակը քննարկելու նպատակով` Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) կազմակերպում է «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորում` նվիրված տեխնոլոգիական ոլորտի կրթական և աշխատուժի զարգացման խնդիրներին: Այն տեղի կունենա հոկտեմբերի 12-14-ը Հանքավանում:
Միության մամուլի ծառայության փոխանցմամբ, օրակարգային թեմաներից են`
• Հայկական ազգային ինժեներական լաբորատորիայի ներկայացում
• Ծրագրային ապահովման գերազանցության կենտրոնի ստեղծման անհրաժեշտություն
• Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի կրթական ծրագրերի ներկայացում
• Մասնավոր տեխնոլոգիական ընկերությունների կոնսոլիդացիա կրթական ծրագրերի շուրջ
• ՀՀ դպրոցներում ռոբոտաշինության խմբակների ստեղծում և այլն:
Ֆորումին կմասնակցեն ՏՀՏ հայաստանյան ընկերությունների, համալսարանների և այլ կրթական հաստատությունների, կրթության և գիտության, էկոնոմիկայի նախարարությունների, միջազգային կազմակերպությունների և մամուլի շուրջ 70 ներկայացուցիչներ։
Հանդիպմանն ավանդաբար աջակցում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» ծրագիրը: Ծրագիրը նպատակային աջակցություն է ցուցաբերում բարձր տեխնոլոգիաների ոլորտի փոքր և միջին ձեռնարկություններին կրթական խնդիրների արդյունավետ լուծման ուղղությամբ: