Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ուսման վարձը կհատկացնի պետությունը
2013 թվականից սեպտեմբերի 1-ից «Փարոս» համակարգում ընդգրկված սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները բարձագույն կրթություն ստանալու համար պետական աջակցություն կստանան պետությունից: Մասնավորապես, ինչպես կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ուսման վարձը ամբողջությամբ կամ մասնակիորեն՝ 50-70%-ի չափով, կհատկացնի պետությունը:
ԿԳ նախարարը նշեց, որ Հայաստանում բարձրագույն կրթության ոլորտում ընդգրկվածությունը վերջին տարիներին մեծ աճ է արձանագրել: «Այդ առումով առաջատար ենք տարածաշրջանում, սակայն մեր երկրում դեռ չլուծված է մնում բարձրագույն կրթության մատչելիության խնդիրը»,- ասաց Ա.Աշոտյանը՝ հավելելով, որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ամենաաղքատ ընտանիքներից ուսանողների ներգրավումը բուհեր մոտ 6 անգամ ավելի ցածր է, քան հարուստ ընտանիքներից: «Ակնհայտ է, որ սոցիալական խնդիրները երիտասարդների համար ստեղծում են անհավասար մեկնարկային պայմաններ կյանքում և սահմանափակում են անապահով ընտանիքներից կրթություն ստանալու հնարավորությունը»,- նշեց նա:
Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե «ոչ մի լավ սովորող ուսանող սոցիալական խնդիրների պատճառով չպետք է դուրս մնա բուհական համակարգից», Ա.Աշոտյանն ասաց, որ այս հարցերը պահանջում են երկարաժամկետ և նպատակային գործողությունների շարք, և, ըստ էության, կառավարության այսօրվա որոշումը այդ շարքի կարևոր քայլերից մեկն է հանդիսանում:
Նախատեսվում է, որ 2013 թ. սեպտեմբերի 1-ից մոտ 1000 ուսանող կստանա փոխհատուցում, իսկ 2015 թ-ին նրանց թիվը կհասնի 2500-ի: