Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բացվում է աշխարհում գրքի ամենամեծ տոնավաճառներից մեկը. Հայաստանը մասնակցում է
Այսօր Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում 64-րդ անգամ բացվում է գրքի միջազգային տոնավաճառը, որին մասնակցում է 7,3 հազար կազմակերպություն ավելի քան 100 երկրից: «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ, ցուցադրական սրահի ընդհանուր մակերեսը կազմում է 169 հազար քմ, սպասվում է, որ մինչև ավարտը` հոկտեմբերի 14-ը, տոնավաճառ կայցելի ավելի քան 300 հազար մարդ: Մինչև հոկտեմբերի 12-ը տոնավաճառի մուտքը բաց է միայն մասնագետների և փորձագետների համար, այնուհետև նոր` լայն հանրության համար. մուտքի տոմսն արժե 16 եվրո:
Մայնի Ֆրանկֆուրտի տոնավաճառը բավականին հին պատմություն ունի. երբ Ֆրանկֆուրտից ոչ հեռու 1450 թ. Յոհան Գուտենբերգը ստեղծում է առաջին տպագրահաստոցը, Ֆրանկֆուրտը արագորեն դառնում է գրավառաճության կենտրոն: Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտից հետո ֆրանկֆուրտյան տոնավաճառը երկրորդ ծնունդն է ապրում: 1949 թվականին անցկացվում է առաջին հետպատերազմյան տոնավաճառը, որին մասնացում է 205 գերմանական հրատարակչություն: Այնուհետև այն դառնում է աշխարհում գրքի միջազգային տոնավաճառներից ամենամեծերից մեկը, որտեղ կարելի է ծանոթանալ նորություններին, տպագրական նորարություններին, գրահրատարակչական շուկայում տեղի ունեցող զարգացումներին:
Panorama.am-ին ՀՀ մշակույթի նախարարությունից ավելի վաղ տեղեկացրել էին, որ տոնավաճառում ներկայացվելու է 400 անուն հայերեն գիրք: