Հերմինե Նաղդալյանի դիրքերը թուլացե՞լ են
Օրվա մամուլ
09:55 10/10/2012

Հերմինե Նաղդալյանի դիրքերը թուլացե՞լ են

Անդրադառնալով լուրին, ըստ որի՝ ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմում Հերմինե Նաղդալյանին այսուհետ փոխարինելու է ՄԻԱԿ անդամ Նաիրա Կարապետյանը, «Հրապարակ»-ը գրել է. «Փաստ է, որ Նաղդալյանի դիքերը թուլացել են: Խոսքը վերաբերում է ՀՀԿ կանանց խորհրդին, որի նախագահը կրկին այս տիկինն է, և նրան այս կառույցի ղեկավարի կարգավիճակից նույնպես ուզում են զրկել:

Ինչու է Հերմինե Նաղդալյանի շուրջ նման մթնոլորտ ձևավորվել, երբ նա զբաղեցնում է ԱԺ փոխնախագահի պաշտոնը: Այս մասին մամուլը հաճախ է բարձրաձայնում, դա պայմանավորվում է նրա հետ կապված հայտնի բնակարանային սկանդալով:

Հիշեցնենք, որ նա և նրա ամուսինը Չաուշի վրա կառուցվող շենքում մեծ թվով բնակարաններ էին գնել, որոնք այլ սեփականատերեր ունեին: Այդ ժամանակ խոսվում էր, որ տիկինն ու ամուսինը վաշխառությամբ են զբաղվել, սակայն քրգործից վերջիններիս անունները հանվել են»:

Placeholder
Հերմինե Նաղդալյանի դիրքերը թուլացե՞լ են