Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հացն ու լավաշը թանկացել են 10-ից մինչև մի քանի տասնյակ դրամով, ալյուրը` հարյուրներով
«Հայկական ժամանակ»-ի թղթակցի դիտարկումները ցույց են տվել, որ Երևանի խանութներում հացն ու լավաշը թանկացել են 10-ից մինչև մի քանի տասնյակ դրամով, ալյուրը` հարյուրներով: «Արմաշ» ապրանքանիշի 5 կգ-անոց ալյուրը թանկացել է հասնելով 870 դրամի:
Ըստ փորձագետների, ալյուրի ու հացի գնաճը համահունչ չեն, և հացն առաջիկայում կշարունակի թանկանալ: Մինչդեռ երեկ «Oxfam» միջազգային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը հրապարակել է զեկույց, ըստ որի` ՀՀ-ում գնաճն արդեն հանգեցրել է թերսնման, քանի որ մարդիկ հրաժարվել են որոշակի պարենային ապրանքներից: