Տաքսու վարորդների մոտ կանեփանման զանգված է հայտնաբերվել
Օրվա մամուլ
09:36 10/10/2012

Տաքսու վարորդների մոտ կանեփանման զանգված է հայտնաբերվել

«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ` հոկտեմբերի 8-ի երեկոյան Անդրանիկի փողոցի զբոսայգու հարակից տարածքից ոստիկանությունը երեք հոգու բաժին է բերման ենթարկել: Ըստ թերթի, նրանք տաքսու վարորդներ են:

46-ամյա Աշոտ Մարգարյանի մոտ եղել է կանեփանման զանգվածի երկու փաթեթ, իսկ 44-ամյա Վրեժ Խաչատրյանի մոտ`1 փաթեթ: Երրորդի`Արման Թովմասյանի մոտ ոչինչ չի հայտնաբերվել: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացրին, որ այժմ հետաքննություն է կատարվում:

Placeholder
Տաքսու վարորդների մոտ կանեփանման զանգված է հայտնաբերվել