Քոքոբելյանը խուսափո՞ւմ է «Ժառանգության» ներկայացուցիչների հետ հանդիպումից
Օրվա մամուլ
09:43 10/10/2012

Քոքոբելյանը խուսափո՞ւմ է «Ժառանգության» ներկայացուցիչների հետ հանդիպումից

Չնայած «Ազատ դեմոկրատների» ղեկավար Խաչիկ Քոքոբելյանն արդեն վերադարձել է Երևան, սակայն առայժմ չի շտապում հանդիպել «Ժառանգության» ներկայացուցիչների հետ` քննարկելու իրենց կուսակցությունների միջև առկա տարաձայնությունները:

Այս փաստը «Ժողովրդի» հետ զրույցում հաստատել է նաև ԱԺ «Ժառանգություն» խմբակցություն ղեկավար Ռուբիկ Հակոբյանը: Ավելին, Հակոբյանի խոսքերով` իրենց չեն պատրաստվում զանգահարել Քոքոբելյանին այդ խնդրով, այլ սպասում են նրա նախաձեռնությանը: Մինչ այդ, ականատեսների վկայությամբ, Քոքոբելյանը Ամիրյան փողոցի վրա գտնվող «Սեգաֆեդո» սրճարանում հանդիպել է իր կուսակցության ներկայացուցիչներից մի քանիսի, օրինակ`Հովհաննես Ղազարյանի հետ:
Հիշեցնենք, որ վերջերս ԺԿ նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, թե իրենց համամասնական ցուցակով պատգամավոր դարձած ԱԴԿ ղեկավար Քոքոբելյանի հետ ժամանակին պայմանավորվածություն է ձեռք բերել միասին մանդատները վայր դնելու մասին:

Placeholder
Քոքոբելյանը խուսափո՞ւմ է «Ժառանգության» ներկայացուցիչների հետ հանդիպումից